
Sign up to save your library
With an OverDrive account, you can save your favorite libraries for at-a-glance information about availability. Find out more about OverDrive accounts.
Find this title in Libby, the library reading app by OverDrive.

Search for a digital library with this title
Title found at these libraries:
Library Name | Distance |
---|---|
Loading... |
2001-ի սեպտեմբերի 11-ին աչք չէր լինում կտրել հեռուստացույցի էկրանից։ Նյու Յորքում այրվում էին, ապա փլուզվեցին երկվորյակ երկնաքերները, որոնք քաղաքացիական ինքնաթիռները խոցել էին ասես ֆանտաստիկ թրիլերում։ Անմիջապես էլ աշխարհով մեկ տարածվեց «թրիլերի» հեղինակի անունը՝ Ուսամա բեն Լադեն։ Ի՞նչ շարժառիթներով էր նա ԱՄՆ-ին պատերազմ հայտարարել, ունե՞ր անձնական կյանք, թե՞ ամբողջովին, մոլեռանդորեն նվիրված էր իր գաղափարներին... Ունեցե՞լ էր որևէ կապ հայերի հետ։ Մայքլ Տիբոյի և Վահրամ Մարտիրոսյանի «Ուսամա. վերջին փոխակերպումը» վեպը յուրատեսակ գեղարվեստական հետազոտություն է թիվ մեկ հանցագործ հռչակված մարդու մասին, որը կարողացավ տարիներով թաքնվել հզորագույն հետախուզություններից, ինչպես և բարդությունների ու ցնցումների մասին, որ հարուցեցին աշխարհում նրա ծրագրած գործողությունները։