Մոռանալ Անցյալը և Շարժվել Նպատակին ընդառաջ

ebook

By Alan Drake

cover image of Մոռանալ Անցյալը և Շարժվել Նպատակին ընդառաջ

Sign up to save your library

With an OverDrive account, you can save your favorite libraries for at-a-glance information about availability. Find out more about OverDrive accounts.

   Not today

Find this title in Libby, the library reading app by OverDrive.

Download Libby on the App Store Download Libby on Google Play

Search for a digital library with this title

Title found at these libraries:

Library Name Distance
Loading...

Այժմ, ավելի քան երբևէ, համոզված եմ, որ մեզ համար կենսական նշանակություն ունի թողնել այն ամենը, ինչ կխանգարի հասնել մեր նպատակների իրականացմանը: Դա կարող է լինել նույնիսկ այն, ինչը մինչ օրս օգնել է մեզ հասնել այնտեղ, որտեղ գտնվում ենք հիմա: Նույնիսկ եթե այն արժեքավոր է, միևնույն է, եթե դա մեզ չի օգնելու առաջիկա ճանապարհին, պետք է առանց վարանելու մի կողմ նետենք և շարժվենք առաջ: Հակառակ դեպքում դա կարող է բեռ դառնալ մեզ համար:

Վազորդները, ովքեր լրջորեն տրամադրված են հաղթել մրցավազքում, ամեն ինչի պատրաստ են իրենց արագությունը էլ ավելի մեծացնելու համար: Նրանք կհրաժարվեն կրել կամ վերցնել այնպիսի իրեր, որոնք կարող են ազդել իրենց արագության վրա և նվազեցնել հաղթելու հավանականությունը: Այս ատլետների նման, մենք ևս մրցավազքի մեջ ենք: Սա կյանքի և մահվան հետևանքներ կրող մրցավազք է այն մարդկանց համար, ում կյանքի վրա կարող ենք ազդեցություն ունենալ: Հանուն մեզ և իրենց, չենք կարող տանել իրեր, որոնք կդանդաղեցնեն մեզ կամ կխանգարեն հաջողությամբ ավարտել մրցավազքը:

Մի հին ասացվածք կա, որն ասում է. «Լավը լավագույնի թշնամին է»: Դա մեր օրերում կարող է ավելի ճիշտ լինել, քան երբևէ: Մենք իսկապես ժամանակ չունենք վատնելու այնպիսի երևույթների վրա, որոնք մեր իսկ ժամանակից և էներգիայից ավելի քիչ կարևորություն ունեն: Մենք, թերևս, պետք է հրաժարվենք շատ ու շատ « հաճույքներից» օգտվելուց, քանի որ մեր ժամանակը սահմանափակ է:

Մոռացիր այն, ինչ մնացել է անցյալում: Առաջ շարժվիր' կենտրոնանալով առջևում ընկած ուղղու վրա: Դեն նետիր այն ամենը, ինչ բեռ է դառնում, խոչընդոտում է կամ շեղում է քեզ գերագույն նպատակից: Աչքդ պահիր մրցանակի վրա:

Մոռանալ Անցյալը և Շարժվել Նպատակին ընդառաջ