
Sign up to save your library
With an OverDrive account, you can save your favorite libraries for at-a-glance information about availability. Find out more about OverDrive accounts.
Find this title in Libby, the library reading app by OverDrive.

Search for a digital library with this title
Title found at these libraries:
Library Name | Distance |
---|---|
Loading... |
Այս վեպը մարդուս, աշխարհի, հարաբերությունների երկվությունն է քննում։ Հիմնական կոնֆլիկտը գլխավոր հերոսի՝ Աբկայի ներսում է. նրա երկվությունն է, որ ծննդյան օրվանից դրված էր իր անվան մեջ։ Սովորական մի մարդ, որի իրական էությունը, սակայն, հետո բացահայտվում է ծայրահեղ ու լարված իրավիճակներում. ինքնամփոփ, չշփվող, սրա֊նրա այգում աշխատող կամ անտառներում թափառող Աբկայը 1988֊ին սկսված Շարժման ու հաջորդած պատերազմի ժամանակ դառնում է լիդեր։ Բայց անշահախնդիր պայքարի ելած Աբկայը չէր կարող կոնֆլիկտ չունենալ հաղթանակից հետո ասպարեզում հայտնված այն մարդկանց (գյուղեր թալանողներ, հերոսներին արհամարհողներ, երեսառած «պապայի բալեք») հետ, ովքեր անձնական շահը գերադասեցին պետության ու երկրի շահից. Աբկայի նմաններն ի վերջո դառնում են այդ համակարգում ընդամենը մի պտուտակ և դրա զոհը։ Վեպում ընդգծված երրորդ կոնֆլիկտը՝ Աբկայի ու Հասանի կոնֆլիկտն է։ Երկու մարդ, որոնք հայրենիքի մասին իրենց սեփական պատկերացումներն ունեն և պայքարի են ելել հանուն յուրաքանչյուրն իր հայրենիքի։ Վեպի տպագիր տարբերակը լույս է տեսել 2007 թվականին։