
Sign up to save your library
With an OverDrive account, you can save your favorite libraries for at-a-glance information about availability. Find out more about OverDrive accounts.
Find this title in Libby, the library reading app by OverDrive.

Search for a digital library with this title
Title found at these libraries:
Library Name | Distance |
---|---|
Loading... |
Ճանապարհորդելով պարսկահայ և թուրքահայ գրեթե բոլոր գավառներում՝ Րաֆֆին գրի է առել հարուստ տեղեկություններ Հայաստանի բնության, աշխարհագրական դիրքի, ժողովրդի բարքերի ու կենցաղի վերաբերյալ: Այսպիսով, 1871թ Րաֆֆին գրի առավ իր «Զահրումար» վեպը՝ պատկերելով արևելահայ առևտրականության բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Վեպում Րաֆֆին հանդես էր գալիս վաշխառուական բուրժուազիայի քննադատությամբ՝ ստեղծելով վաճառականական ագահ ու ամենակուլ խավի մնայուն, գեղարվեստական տիպեր: Հատկանշական է նաև Րաֆֆու «Զահրումար» վեպի հիմնական տեքստի հրատարակության հետ կապված փաստը։ Րաֆֆին այս վեպի վերջում ավելացրել է մի չափածո հատված «Կտակ» վերնագրով։ «Զահրումար»–ի տեքստը տպագրության է պատրաստում գրողի այրին՝ Աննա Րաֆֆին։ Ստացվել է այնպես, որ հրատարակիչները տպագրելուց առաջ հանում են այդ չափածո հատվածը՝ հարուցելով Աննա Րաֆֆու դժգոհությունը։ Վերջինս պահանջում է վերականգնել այն, չխախտել հեղինակային իրավունքը, սակայն արձագանք չի գտնում։ Անշուշտ, հետագայում, խորհրդային տարիներին տպագրված Րաֆֆու երկերի ժողովածուում դա վերականգնվել է։