
Sign up to save your library
With an OverDrive account, you can save your favorite libraries for at-a-glance information about availability. Find out more about OverDrive accounts.
Find this title in Libby, the library reading app by OverDrive.

Search for a digital library with this title
Title found at these libraries:
Library Name | Distance |
---|---|
Loading... |
Մեր ընթերցողին Ատրպետը հայտնի էր «Երախտապահանջ կամ տժվժիկ» պատմվածքով: «Տժվժիկում» Ատրպետըժանրիստ է, ստեղծել է վառ գծագրված գեղարվեստական կերպարներ: Սյուժետային ուղեգիծը այստեղ գոյանում է երկու հանդիպադրվող կերպարների զուգընթացհոգեբանական անցումների հիման վրա: Մի կողմից՝ աղայական քամահրանք ու սադիզմ, մյուս կողմից' խեղճ տնանկի մորմոքուն համբերատարություն: Համանման մի պատմվածք էլ է գրել Ատրպետը «Երախտիք» վերնագրով, ուր երախտապահանջը ողբերգական մի իրադրությամբ է ավարտվում: «Գոգավորներ» և «Որդեսեր հայրը» պատմվածքներում Ատրպետը անձնազոհության ևերախտամոռության այնպիսի բևեռումներ է ստեղծում, որոնք մատնում են հասարակական բարոյականության առողջացման նկատմամբ գրողի հետևողական մտահոգությունը:Հազիվ թե այդ իմաստով հետաքրքիր չէ «Ծպտյալ սուլթանը», «Օրինական ժառանգ կամ խոփ» զրույցների մշակումը, որտեղ բռնատիրության ու բռնակալի բարոյականըմբռնումներին հակադրված են ժողովրդի դարափորձ իմաստության կռահումները: Ատրպետի սոցիալական պատմվածքներում («Քյուլհան բեյի», «Ղադի, «Կաղ Նազո», «Խառա-Խրխա» և այլն) արտացոլվել են դասակարգային հարաբերությունների ըմբռնումնունեցող գրողի ներհուն մտորումները աշխարհի անարդար կառուցվածքի, հարստության և աղքատության, ներքնախավերում տարերայնորեն ձևավորվող սոցիալականպայքարի գիտակցության հուսադրող աճի վերաբերյալ: